Գոգատիշվիլին տեղափոխվել է Մինսկի «Դինամո»

«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Գոգիտա Գոգատիշվիլին տեղափոխվել է Բելառուս։
Կապանի ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վրացի ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել Մինսկի «Դինամոյի» հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։