Իսպանիայի Գավաթ. «Ատլետիկոն» լուրջ առավելություն է ստացել, այլ արդյունքներ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ատլետիկոն» հյուրընկալվել է «Լաս Պալմասին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Մադրիդցիների կազմում հաշիվը բացել է Կոկեն, ով դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում աչքի է ընկել Անտուան Գրիզմանը. նա եզրափակել է Վրսալկոյի ու Գամեյրոյի կազմակերպած գրոհը: Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ հունվարի 10-ին:

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում կայացել են ևս 3 դիմակայությունների առաջին հանդիպումները: Գրանցվել են հետևյալ հաշիվները.

«Վալենսիա» – «Սելտա»՝ 1:4
Գոլերը՝ Պարեխո (58-րդ րոպե, 11.մ) – Ասպաս (3, 11մ.), Բոնգոնդա (14), Վաս (19), գվիդետի (75)

«Օսասունա» – «Էյբար»՝ 0:3
Գոլերը՝ Նանո (28), Բեբե (75), Ադրիան (90)

«Դեպորտիվո» – «Ալավես»՝ 2:2
Գոլերը՝ Գամա (73), Խոսելու (90+3) – Կ. Սանթոս (3), Է.Մենդես (45+2, 11մ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում