Մարեզը՝ 2016 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ
07/01/2017 11:09
Նմանատիպ
«Լեսթերի» ու Ալժիրի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մարեզը ճանաչվել է 2016 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Աֆրիկայի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության արդյունքում Մարեզը ստացել է 361 միավոր: Երկրորդ տեղում է հայտնվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն, «Բորուսսիա Դորտմունդ»), ով ստացել է 313 միավոր, իսկ երրորդում Սենեգալի ընտրանու և «Լիվերպուլի» հարձակվող Սադյո Մանեն (186) է:
2016 թվականի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստացել է «Արսենալի» ու Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Իվոբին, իսկ տարվա բացահայտում է դարձել նույն ազգային ընտրանու և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կելեչի Իհենաչոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում