Հայտնի է՝ «Ռոման» ում է ձեռք բերելու Իտուրբեի փոխարեն

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հաստատել է, որ «Վեսթ Հեմի» եզրային հարձակվող Սոֆիան Ֆեղուլին տեղափոխվելու է հռոմեական ակումբ:

«Մենք ուշադիր հետևում ենք տրանսֆերային շուկային, և լրատվամիջոցներում նշված անունները համապատասխանում են իրականությանը: Հակված ենք Ֆեղուլիի թեկնածությանը: Դա ճշմարտություն է, դուք, միևնույն է, այդ մասին արդեն գիտեք, այնպես որ՝ թաքցնելու իմաստ չկա:

Ֆեղուլին փոխարինելու է Իտուրբեին, ով տեղափոխվել է «Տորինո»»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում