«Ինտերը» վերջին րոպեներին հաղթանակ է կորզել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել է «Ուդինեզեին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը բացել է «զեբրերի» կիսապաշտպան Յակուբ Յանկտոն, սակայն Իվան Պերիշիչի երկու գոլերը «ներաձուրիին» օգնել են առավելության հասնել: Խորվաթը վերջին գոլը խփել է հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակել է 33 միավոր և հավասարվել 5-րդ տեղում գտնվող «Միլանին», որը երկու խաղ պակաս է անցկացրել: «Ուդինեզեն» 19 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում:

Ա Սերիա. 19-րդ տուր

«Ուդինեզե» – «Ինտեր»` 1:2
Գոլերը՝ Յանկտո (17′) – Պերիշիչ (45+2′, 87′)

Հետևեք մեզ նաև Telegram-ում