Անգլիայի գավաթ․ «Տոտենհեմը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Հանդիպման հաշիվը 71-րդ րոպեին բացեց Բեն Դևիսը, իսկ 9 րոպե անց երկրորդ գոլը խփեց Սոն Հին Մինը։

1/16 եզզրափակչի մրցակցին «Տոտենհեմը» կիմանա վիճակահանության արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում