Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականի խաղացողների վերջին ելույթներն ԱՄՆ-ում

Բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է հայ բասկետբոլիստների վերջին ելույթների մասին:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 55:53 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինային»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 4 միավոր: 16 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 5 –րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելսը» պարտություն է կրել «Մոնտանայից»՝ 80:86 հաշվով: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրել է 15 րոպե, և վաստակել 9 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում է 9 -րդ տեղը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսն» այս անգամ 81:65 հաշվով հաղթել է «Արիզոնա Սթեյթ» ակումբին: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը («Կալիֆորնիա Գոլդեն Բիարս») չի մասնակցել հանդիպմանը: 15 խաղից հետո «Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» 8-րդ հորիզոնականում է:

«Գլենդել ՍՍ»-ը հաղթել է «Դեզետ»-ին 85:67 հաշվով: Ջեկ Կարապետյանը («Գլենդել ՍՍ») խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և հավաքել 12 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 61:70 հաշվով պարտվել է «Մեմֆիսին»: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 6 րոպե և վաստակել 4 միավոր: 14 խաղից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Մեթյու Մադոյանը պարտվել է «Մաունտ Աիդա» ակումբին՝ 61:75: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և հավաքել 15 միավոր:

«Լեյք Ֆորեստը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանը, 76:71 հաշվով առավելության է հասել «Մոնմունտ» ակումբի նկատմամբ: Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 20 րոպե և վաստակել 2 միավոր:

Հավելում`

Հայաստանի հավաքականի խաղացող Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 16-րդ տուրի շրջանակներում 84:73 հաշվով պարտության է մատնել «Գալաթասարայի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և հավաքել 17 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում