ՖԻՖԱ․ Մոհդ Ֆաիզ Սուբրին՝ տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի՝ 2016 թվականի ամփոփիչ մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ տարվա լավագույն գոլի հեղինակը մալազիացի Մոհդ Ֆաիզ Սուբրին է։ Սուբրիի գոլը լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության ադրյունքում։

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում էին Մարլոնեն, ով կիսաշրջադարձ հարվածով գոլ է խփել «Կորինտիանսի» կազմում, Վենեսուելայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Դանիուսկա Ռոդրիգեսը, ով Կոլումբիայի ընտրանու հետ խաղում տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել և Մոհդ Ֆաիզ Սուբրին, ում իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը փոխել է հետագիծը և հայտնվել դարպասում։

Տեսանյութը հասանելի է Youtube-ում դիտման համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում