Ալի Բաշիր․ Կլիչկոյի հետ մենամարտում Ջոշուան պետք է շատ զգույշ լինի

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի երկրորդ մարզիչ Ջեյմս Ալի Բաշիրը կարծում է՝ IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտը երկու բռնցքամարտիկների համար էլ բարդ է լինելու։ 

-Սոննի Լիստոնը և Ջորջ Ֆորմանը ֆավորիտներ էին Մոհամեդ Ալիի հետ մենամարտերից առաջ։ Նրանք պետք է ծեծեին Ալիին, իսկ Մարվին Հագլերը պետք է խնդիրներ չունենար Շուգար Ռեյ Լեոնարդի հետ մենամարտում․․․

Սովորաբար Էնթոնի Ջոշուայի նման երիտասարդ, նոր ծագող աստղերը ֆավորիտներ են համարվում, այդպես էլ պետք է լինի, բայց Կլիչկոն փորձառու է։ Վլադիմիրը լավագույնն է այն բռնցքամարտիկներից, ում հետ Ջոշուան հանդիպել է։ Էնթոնին պետք է շատ զգույշ լինի և թույլ չտա այնպիսի սխալներ, որոնց արդյունքում Կլիչկոն կարող է նրան անկյուն ուղարկել և հարվածների տեղատարափ սկսել,- ասել է Ալի Բաշիրը։

Էնթոնի Ջոշուա – Վլադիմիր Կլիչկո մենամարտը կայանալու է ապրիլի 29-ին, Լոնդոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում