Պաշտոնական․ Յովետիչը տեղափոխվեց «Սևիլյա» (լուսանկարներ)
10/01/2017 22:21
Նմանատիպ
«Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Սևիլյա»։
«Սևիլյայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբն ունի Յովետիչի տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթ իրավունք։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։
Ստևան Յովետիչի՝ «Ինտերի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Մոսկվայի «Սպարտակը», որը պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 15 մլն եվրո, իսկ Յովետիչին առաջարկել տարեկան 3․5 մլն եվրո աշխատավարձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում