Պատմության 4-րդ դեպքը. երկու անընդմեջ խաղում 40 միավորով թրիփլ-դաբլ (տեսանյութ)

Պատմության 4-րդ դեպքը. երկու անընդմեջ խաղում 40 միավորով թրիփլ-դաբլ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Հյուսթոնը» 121:114 հաշվով հաղթել է «Շարլոտին»:

Հանդիպման հերոս է դարձել «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենը, ով վաստակել է 40 միավոր, տիրել 15 անդարդարձի և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

«Տորոնտոյի» դեմ կայացած «Հյուսթոնի» նախորդ խաղում (129:122) 27-ամյա թեթև հարձակվողը նույնպես 40 միավորով թրիփլ-դաբլ էր ձևակերպել:

NBA-ի պատմության ընթացքում միայն երեք բասկետբոլիստների՝ Փիթ Մարավիչին, Մայքլ Ջորդանին ու Ռասել Ուեսթբրուքին է հաջողվել հասնել նման ցուցանիշի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում