Մեթյու Մադոյանը 18 միավոր է վաստակել, Դանսթոնի թիմը հաղթել է «Գալաթասարային»

Մեթյու Մադոյանը 18 միավոր է վաստակել, Դանսթոնի թիմը հաղթել է «Գալաթասարային»

ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74:71 հաշվով առավելության է հասել «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակել 18 միավոր,- հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 69:68 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 3–րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80:63 հաշվով պարտություն է կրել «Ռիպոնից»: Արսլանյանը խաղահրապարակում անցկացրել է 22 րոպե և հավաքել 7 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80:77 հաշվով առավելության է հասել «Գալաթասարայի» նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե և վաստակեց 7 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում