Սուարեսը 100-րդ գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում (վիճակագրություն)
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել է «Ատլետիկին» (առաջին մրցավեճում՝ 1:2) և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Հանդիպման հաշիվը բացել է կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսը, ում համար այդ գնդակը 100-րդն էր «կապտանռնագույնների» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում,- հայտնում է «Opta»-ն:
Այդ ցուցանիշին հասնելու համար ուրուգվայցուն պահանջվել է 120 խաղ: 29-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում աչքի է ընկել 68 անգամ, Չեմպիոնների լիգայում՝ 17, Իսպանիայի Գավաթում՝ 8, աշխարհի ակումբային առաջնությունում՝ 5, Եվրոպայի Սուպերգավաթում՝ 1 և Իսպանիայի Սուպերգավաթում՝1:
100 գոլերից 71-ը Սուարեսը հեղինակել է աջ ոտքով, 18-ը՝ ձախով, իսկ ևս 11-ը գլխի հարվածներով: Այդ գնդակներից 97-ը ուրուգվայցին խփել է տուգանային հրապարակից, իսկ 3-ը՝ հեռահար հարվածներով:
Բոլորից շատ Սուարեսին օգնել է աչքի ընկնել Լիոնել Մեսսին, ով նրան 19 գոլային փոխանցում է կատարել: «Բարսելոնայի» 9 համարը 15 անգամ աչքի ընկել Նեյմարի, իսկ ևս 12 անգամ Դանիել Ալվեսի փոխանցումներից հետո:
Սուարեսն այդ 120 խաղում խփած 100 գոլից զատ կատարել է նաև 53 գոլային փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում