Հայտնի են «Բանանցի» առաջին մրցակիցները

Հայտնի են «Բանանցի» առաջին մրցակիցները

Երևանի «Բանանցը» հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու է իր առաջին արտասահմանյան հավաքը, որը տեղի է ունենալու Ռուսաստանի դաշնության Նովոռոսիյսկ քաղաքին մոտ գտնվող «Футбольный мир» մարզաբազայում:

Առաջին հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիսյկի «Չերնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ համանուն քաղաքի «Տամբով» թիմի հետ,- տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Չերնոմորեցը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի հարավային գոտում և 17 տուրից հետո գտնվում է չորրորդ հորիզոնականում: «Տամբովը» ներկայացնում է Ֆուտբոլի ազգային լիգան: Թիմը 24 տուրից հետո գտնվում է 10-րդ տեղում: Երկու հանդիպումների սկիզբն էլ Երևանի ժամանակով 16:00-ին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում