Իտալիայի գավաթ․ «Միլանը» քառորդ եզրափակչում է (տեսանյութ)
13/01/2017 02:01
Նմանատիպ
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Միլանը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Անդրեա Բելոտին։ 61-րդ րոպեին Յուրայ Կուցկան խփեց պատասխան գոլը, իսկ երկու րոպե անց աչքի ընկավ Ջակոմո Բոնավենտուրան։
Հավելենք, որ 1/4 եզրափակչում «Միլանը» խաղալու է «Յուվենտուսի» հետ, հանդիպումը կայանալու է հունվարի 25-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում