Վասպուրակ Մինասյան․ Պետք է շտկենք բացթողումները

Վասպուրակ Մինասյան․ Պետք է շտկենք բացթողումները

«Գանձասար-Կապանն» արդեն 4 օր է՝ «Միկա» մարզահամալիրում պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Մարզումների ընթացքի մասին ակումբի մամուլի ծառայությանը պատմել է պաշտպան Վասպուրակ Մինասյանը։

-Ի՞նչ տրամադրությամբ է թիմը վերադարձել արձակուրդից։

-Տոներից հետո բավականին բարձր տրամադրությամբ ենք վերսկսել մարզումները։ Աստիճանաբար մարզավիճակ ենք ձեռք բերում։ Ճիշտ է, լեգիեոներները դեռ չեն միացել թիմին, բայց շուտով նրանք էլ կգան։ Այդ ժամանակ արդեն ամբողջ կազմով կպատրաստվենք առաջնության վերսկսմանը։

– Արդեն 4 օր է՝ մարզվում եք, առաջընթաց նկատվո՞ւմ է։

-Ճիշտ է, դեռ ամբողջ ծանրաբեռնվածությամբ չենք մարզվում, բայց քիչ-քիչ բարելավում ենք մարզավիճակը։ Կարելի է ասել՝ այժմ պատրաստվում ենք նախապատրաստական փուլի մարզումներին։

-Ո՞ր որակները պետք է լավացնեք, որպեսզի ավելի հաջող հանդես գաք առաջնության երկրորդ շրջանում։

-Կարծում եմ, որ առաջնության առաջին հատվածի վերջնամասում գտել էինք մեր խաղը։ Հիմա պետք է շտկենք բացթողումները և կարողանանք կայուն խաղ ցուցադրել։ Պետք է ձգտենք ամեն խաղում հաղթանակի հասնել ու պայքարել չեմպիոնության համար։ Առաջնության երկրորդ շրջանն ավելի հետաքրքիր և ավելի դժվար է լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում