«Սպարտակի» ֆուտբոլիստը պաշտոնապես տեղափոխվել է «Ֆլամենգո»

«Սպարտակի» ֆուտբոլիստը պաշտոնապես տեղափոխվել է «Ֆլամենգո»

«Ֆլամենգոն» իր պաշտոնական թվիթերյան էջի միջոցով հայտարարել է «Սպարտակի» կիսապաշտպան Ռոմուլոյի տեղափոխության մասին:

26-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի միացել է անվճար, քանի որ երկկողմ համաձայնությամբ խզել է մոսկվացիների հետ պայմանագիրը:

«Ֆլաեմնգոյի» ու Ռոմուլոյի միջև համաձայնագրի պայմանները չեն հրապարակվել:

Կիսապաշտպանը «կարմրասպիտակների» կազմում հանդես էր գալիս 2012 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 69 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում