«Հեռանում եմ ընտանեկան պատճառներով». «Բանանցի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Թայլանդ (լուսանկար)

«Հեռանում եմ ընտանեկան պատճառներով». «Բանանցի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Թայլանդ (լուսանկար)

«Բանանցի» նախկին հարձակվող Լաերսիո Գոմես Կոստան կարիերան շարունակելու է Թայլանդում:

26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Պրաչուապի» հետ,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Բրազիլացին երևանյան ակումբի հեռացել է դեկտեմբերին: Sport.Times.am-ի հետ զրույցում «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը հայտնել էր, որ հարձակվողը խնդրել էր ընտանեկան պատճառներով իրեն բաց թողնել Բրազիլիա: Իր վերջին հարցազրույցում ֆուտբոլիստը նշել էր, որ իր կինը հղի է և պետք է կնոջ կողքին լինի:

Նյութի գլխավոր լուսանկարը «Բանանցի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում