Լա լիգա. Հոկտեմբերի 16-ից սկսած «Վալենսիայի» առաջին հաղթանակը (տեսանյութ)

Լա լիգա. Հոկտեմբերի 16-ից սկսած «Վալենսիայի» առաջին հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Էսպանյոլին» և 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին կեում հաշիվը բացել է տանտերերի աջ պաշտպան Մարտին Մոնտոյան, ով գնդակը խլելուց հետո մասնակցել է արագ գրոհի և կենտրոնական հարձակվողի դիրքից գրավել է դարպասը: Երկրորդ կեսում Դանի Պարեխոյի իրացրած տուգանային իրանալի հարվածից հետո «թութակների» դարպասապահ Դիեգո Լոպեսը մի կերպ փրկել է իր թիմին, սակայն վրա հասած Սանտի Մինան կրկնապատկել է հաշիվը:

Խաղավերջում Կիկե Սանչես Ֆլորեսի սաների հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Դավիդ Լոպեսը:

2016 թվականի հոկտեմբերի 16-ից հետո այս հաղթանակը «Վալենսիայի» համար առաջինն էր Պրիմերայում:

«Չղջիկերը» վաստակեցին 16 միավոր, մնացին 17-րդ տեղում, սակայն 4 միավորով առաջ պոկվեցին վտանգավոր գոտուց: «Էսպանյոլը» 18 միավորով առայժմ 11-րդ հորզիոնականում է:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Վալենսիա» – «Էսպանյոլ»` 2:1
Գոլերը՝ Մոնտոյա (17), Մինա (73) – Դ. Լոպես (85)

Հետևեք մեզ նաև Telegram-ում