Ինչպե՞ս Ռանյերին ողջունեց Նգոլո Կանտեին (տեսանյութ)

Ինչպե՞ս Ռանյերին ողջունեց Նգոլո Կանտեին (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվել է «Չելսիին»։ 

«Աղվեսների» մամուլի ծառայությունը հրապարակել է մարզիչներ Կլաուդիո Ռանյերիի և Անտոնիո Կոնտեի նախախաղյա հանդիպումից և ֆուտբոլիստների՝ մարզադաշտ ժամանելուց որոշ դրվագներ։ Ուշագրավ է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի և «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հանդիպումը (տեսանյութի 1։52 րոպեից)։

Հիշեցնենք, որ Կանտեն նախորդ մրցաշրջանում «Լեսթերի» առանցքային խաղացողներից էր․ 25-ամյա ֆրանսիացին մեծ ներդրում ունեցավ չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Չելսի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում