20 թրիփլ-դաբլ. Ուեսթբրուքը կրկնել է NBA-ի երկու լեգենդների ցուցանիշը (տեսանյութ)

20 թրիփլ-դաբլ. Ուեսթբրուքը կրկնել է NBA-ի երկու լեգենդների ցուցանիշը (տեսանյութ)

«Օկլահոմա-Սիթիի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը «Սակրամենտոյի» հետ այսօր կայացած խաղում (122:118) ընթացիկ մրցաշրջանում 20-րդ անգամ թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել:

Ամրիկացին վաստակել է 36 միավոր, տիրել 11 անդրադարձի և կատարել 10 արդյունավետ փոխանցում:

NBA TV-ի թվիթերյան էջը հայտնում է, որ 28-ամյա բասկետբոլիստը դարձել է NBA-ի պատմության երրորդ խաղացող, ով մեկ մրցաշրջանի ընթացքում 20 թրիփլ-դաբլ է ձևակերպել:

Նախկինում նման ցուցանիշի հասել են միայն լեգենդար Ուիլտ Չեմբերլենն ու Օկսար Ռոբերտսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում