«Ռեալը» «Բորուսսիայի» հետ բանակցություններ չի վարել

«Ռեալը» «Բորուսսիայի» հետ բանակցություններ չի վարել

«Ռեալի» ղեկավարությունը Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն չի արտահայտել։ Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն;

«Եթե «Ռեալը» ցանկանար գնել Օբամեյանգի տրանսֆերը, Ֆլորենտինո Պերեսն առաջինն ինձ կզանգահարեր»,- Վացկեի խոսքը փոխանցում է «Die Welt»-ը։

Օբամեյանգը պարբերաբար նշել է, որ երազում է «Ռեալում» խաղալու մասին, սակայն վերջին հարցազրույցում գաբոնցի ֆուտբոլիստն ասել էր, որ այլևս չի ցանկանում խոսել «Ռեալի» մասին և իրեն լավ է զգում Դորտմունդում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում