Վսևոլոդ Երմակովը միացել է «Շիրակին»

Վսևոլոդ Երմակովը միացել է «Շիրակին»

Ձմեռային արձակուրդից հետո «Շիրակն» արդեն մեկ շաբաթ է` վերսկսել է մարզումները Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր գյումրեցիներին է միացել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, ով «Շիրակում» հանդես գալու փորձ ունի։ Երիտասարդ դարպասապահը 2014 և 2015 թվականներին «Շիրակի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման` Եվրոպա լիգայի խաղարկություններում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՖՖ գործկոմը որոշում է կայացրել հանել արտասահմանցի դարպասապահ հայտավորելու վերաբերյալ սահմանափակումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում