Պաշտոնական. «Միլանի» հարձակվողը տեղափոխվել է «Սպարտակ» (լուսանկար)

Պաշտոնական. «Միլանի» հարձակվողը տեղափոխվել է «Սպարտակ» (լուսանկար)

«Միլանի» հարձակվող Լուիս Անդրիանոն կարիերան շարունակելու է «Սպարտակում», – գրում է մոսկվացիների պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստը «կարմրասպիտակների» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 25-ին:

Ոչ պաշտոնական տեղեկությամբ՝ համաձայանգրի ժամկետը նախատեսված է լինելու 3,5 տարով, որոնց ընթացքում բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմելու է 3 միլիոն եվրո: Ադրիանոն նաև նշանակալի փոխատուցում է ստանալու «Միլանից», որ հեռացավ իտալական թիմից, հակառակ դեպքում «ռոսոներին» մինչև 2020 թվականը հարձակվողի աշխատավարձի վրա ծախսելու էր մոտ 25 միլիոն:

Բրազիլացին «Սպարտակ» է տեղափոխվել 1 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում