«Յուվենտուսը» փոխել է իր տարբերանշանը (լուսանկար)

«Յուվենտուսը» փոխել է իր տարբերանշանը (լուսանկար)

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ներկայացրել է թուրինյան ակումբի նոր տարբերանշանը (լոգոն):

«Մենք մեկ տարի ենք ծախսել, որպեսզի պարզենք, թե համաշխարհային շուկան ինչ միտումներ ունի, սակայն նայել ենք նաև ապագային: Այս նոր տարբերանշանը «Յուվենտուսի» անցած ճանապարհի խորհրդանիշն է»,- Անյելիի խոսքերն է մեջբերում «Ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:

«Բյանկոների» հայտարարության մեջ նաև գրված է. «Նոր տարբերանշանն իր մեջ ներառում է «Յուվենտուսի» ԴՆԹ-ի էսթետիկան: Համարձակ ու աննախադեպ մոտեցումը դուրս է ֆուտբոլային աշխարհի ավանդական չափանիշներից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում