Բոլոր աստղերի խաղի մեկնարկային կազմերը

NBA-ն ամփոփել է փետրվարին Նոր Օրլեանում կայանալիք Բոլոր աստղերի խաղի մեկնարկային կազմի ընտրության քվեարկության արդյունքները:

Ընթացիկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում թրիփլ-դաբլ ձևակերպող Ռասել Ուեսթբրուկը («Օկլահոմա») չի ընդգրկվել մեկնարկային կազմում:

Արևմտյան Կոնֆերենցիան ներկայացնող թիմը հանդես կգա հետևյալ կազմով.

Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ»), Ջեյմս Հարդեն («Հյուսթոն»), Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ»), Կավայ Լենարդ («Սան Անտոնիո»), Էնթոնի Դևիս («Նյու Օրելան»)

«Արևելքի» մեկնարկային կազմում ընդգրկված են լինելու հետևյալ բասկետբոլիստները.

Կայրի Իրվինգ («Կլիվլենդ»), Դեմար Դերոզան («Տորոնտո»), Ջիմի Բատլեր («Չիկագո»), Յանիս Ադետոկումբո («Միլուոկի»), Լեբրոն Ջեյմս («Կլիվլենդ)»:

Քվեարկության նոր համակարգով երկրպագուները կազմերի վրա ազդում են 50 տոկոսով, իսկ մյուս կեսը բասկետբոլիստների ու լրագրողների շնորհիվ է որոշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում