Australian Open. Նադալը հաղթեց 5 սեթում, այլ արդյունքներ

Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում տեղի ունեցավ աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հանդիպումը:

Իսպանացին խաղում էր Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ և կամային հաղթանակ տարավ․ գրանցվել է 4:6, 6:3, 6:7(5), 6:3, 6:2 հաշիվը:

Չորս ժամից ավել տևած խաղում իսպանացին շահել է մրցակից 5 մատուցում, իսկ սեփականները զիջել է 2 անգամ: 1/8 եզրափակչում Նադալը մրցելու է Գաել Մոնֆիս – Ֆիլիպ Կոլշրայբեր զույգի հաղթողի հետ:

Այսօր ավարտվել են ևս 4 հանդիպումներ, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Դավիդ Գոֆեն – Իվո Կարլովիչ` 6:3, 6:2, 6:4
Դոմինիկ Տիմ – Բենուա Պեր` 6:1, 4:6, 6:4, 6:4
Ռոբերտո Բաուտիստա Ագուտ – Դավիդ Ֆերեր` 7:5, 6:7(6), 7:6(3), 6:4
Դենիս Իստոմին – Պաբլո Կարենո Բուստա` 6:4, 4:6, 6:4, 4:6, 6:2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում