«Բանանցն» ու «Շիրակն» ընկերական խաղ են անցկացրել
21/01/2017 15:55
Նմանատիպ
Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Բանանցն» ու «Շիրակն» այսօր ստուգողական հանդիպում են անցկացրել:
«Բանանցի» ակադեմիայում տեղի ունեցած մրցավեճում երևանյան թիմը հաղթել է 1:0 հաշվով: Միակ գնդակը խաղավերջում հեղինակել է Հովհաննես Իլանգյոզյանը:
Լուսանկարը` «Բանանցի» մամուլի ծառայության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում