Australian Open. Աշխարհի առաջին ռակետը պարտվեց

«Մեծ Սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում անակնկալները շարունակվում են: Նովակ Ջոկովիչից հետո պայքարից դուրս մնաց նաև Էնդի Մարեյը:

Աշխարհի առաջին թենիսիստը 1/8 եզրափակչում մրցում էր Գերմանիան ներկայացնող Միշա Զվերևի հետ և անսպասելի պարտություն կրեց․ գրանցվեց 5:7, 7:5, 2:6, 4:6 հաշիվը:

Թենիսիստները հատկապես անհաջող են իրացրել իրենց մատուցումները: Բրիտանացին զիջել է սեփական մատուցումներից 7-ը, իսկ աշխարհի 50-րդ ռակետը` 5 դեպքերում:
Մարեյը 10 էյս է կատարել, իսկ Զվերևը` 7:

Քառորդ եզրափակչում Զվերևը կմրցի Ռոջեր Ֆեդերեր – Կեի Նիսիկորի զույգի հաղթողի հետ:

Այսօր կայացած ևս մեկ խաղում Ստեն Վավրինկան երեք թայ-բրեյքերի արդյունքում 7:6(2), 7:6(4), 7:6(4) հաշվով պարտության է մատնել Անդրեաս Սեպպիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում