Australian Open. Ֆեդերերն ու Ցոնգան 1/4 եզրափակչում են

Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի ունեցան 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները:

Ռոջեր Ֆեդերերը հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ Կեի Նիսիկորիի հետ և դժվարին հաղթանակ տոնել: Երեքուկես ժամ տևած խաղում շվեյցարացին առավելության է հասել 6:7(4), 6:4, 6:1, 4:6, 6:3 հաշվով: Ֆեդերերը շահել է ճապոնացու 7 մատուցում, իսկ սեփականները զիջել է միայն 3 անգամ:

Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև Ջո Վիլֆրեդ Ցոնգան: Ֆրանսիացին 6:7(4), 6:2, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Դանիել Էվանսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում