Իսակը «Ռեալի» փոխարեն պայմանագիր է կնքել «Բորուսսիայի» հետ (լուսանկար)

Շվեդիայի հավաքականի և ԱԻԿ-ի հարձակվող Ալեքսանդր Իսակը դարձել է Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ:

Շվեդական թիմում Իսակի ակումբակից Դիքսոն Էտուհուն Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որում Ալեքսանդրն է ու դորտմունդցիների տնօրեն Միխայել Ցորկը՝ պայմանագիր կքնելու պահին: Ավելի ուշ գերմանական ակումբը հաստատել է տրանսֆերը, որը պետք է ՖԻՖԱ-ն հաստատի, քանի որ Իսակի 18 տարին դեռ չի լրացել: 17-ամյա ֆուտբոլիստի համար «Բորուսսիան» վճարել է 9 միլիոն եվրո:

Դորտմունդցիներն Իսակի համար պայքարում առաջ են անցել Մադրիդի «Ռեալից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում