Դանսթոնը խաղաց «Բարսելոնայի» դեմ․ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստների վիճակագրությունը

Բակսետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների բասկետբոլիստները հանգստյան օրերին մասնակցել են իրենց ակումբների խաղերին:
ՀԲՖ-ի մամուլի ծառայութունը ներկայացնում է նրանց վիճակագրությունը:

NCAA-ի (ԱՄՆ-ի ուսանողական լիգա) հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստը» 76:66 հաշվով առավելության հասավ «Մանմուտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրեց 19 րոպե և վաստակեց 7 միավոր:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 83:75 հաշվով հաղթանակի հասավ «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 2 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 64:74 հաշվով պարտություն կրեց «Սայթ Կարոլինա Սթեյթ» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 28 րոպե և վաստակեց 12 միավոր: 20 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 11–րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելսը» հաղթականի հասավ «Նորթերն Արիզոնա»-ի նկատմամբ՝ 65-49: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրեց 16 րոպե, վաստակեց 6 միավոր: «Իդահո Վենդելսը» 18 հանդիպումից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 18-րդ տուրի շրջանակներում 78:89 հաշվով պարտություն կրեց «Բարսելոնայից»: Բրայանթ Դանսթոնն անցկացրեց 34 րոպե և վաստակեց 5 միավոր: 18-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է:

Թուրքիայի առաջնության 15-րդ տուրում «Անադոլու Էֆեսը» 93:83 հաշվով առավելության հասավ «Բեշիքթաշի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 33 րոպե և վաստակեց 9 միավոր: 15 տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 2-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում