«Էվերթոնի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան»

«Էվերթոնի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ժերար Դեուլոֆեուն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Միլան»։

22-ամյա հարձակվողը իտալական ակումբում հանդես է գալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դեուլոֆեուն մասնակցել է 11 հանդիպման, որոնցից չորսում եղել է մեկնարկային կազմում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, ստացել է 1 դեղին քարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում