Australian Open. Վավրինկան կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնությունում մեկնարկել են քառորդ երզափակչի հանդիպումները:

Առաջին մրցավեճում հանդիպել են աշխարհի չորրորդ թենիսիստ Ստեն Վավրինկան ու 12-րդ ռակետ Ջո Վիլֆրեդ Ցոնգան: Համառ պայքար չի ստացվել և շվեյցարացին 7:6 (2), 6:4, 6:3 հաշվով հաղթանակ է տոնել:

2 ժամ 17 րոպե տևած խաղի ընթացքում Վավրինկան մրցակցի 3 մատուցում է հաղթել, իսկ սեփականները պարտվել է միայն 1 անգամ: 29-ամյա թենիսիստը 4 էյս է կատարել, իսկ Ցոնգան՝ 7: Մրցավեճի ընթացքում շվեյցարացին 28 ոչ պարտադիր սխալներ է թույլ տվել: Ֆրանսիացու մոտ այդ բացասական ցուցանիշն ավելի շատ է՝ 39:

Կիսաեզրափակչում Վավրինկան կմրցի Ռոջեր Ֆեդերեր – Միշա Զվերև զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում