«Միլանը» վարձակալական փոխանակում է առաջարկում «Ջենոային»
24/01/2017 13:29
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մ’Բեյե Նյանգը կարող է փոխել թիմը: «Ռոսոներին» ցանկանում է կես տարով վարձակալությամբ նրան փոխանակել «Ջենոայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի հետ,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Հայտնի է, որ 22-ամյա ֆրանսիացին չի ցանկանում հեռանալ իտալական գրանդից: Ընթացիկ մրցաշրջանում Նյանգը մասնակցել է 18 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև չի իրացրել երկու 11-մետրանոց հարված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում