Մեյվեզեր. Պատմության լավագույն բռնցքամարտիկը ես եմ, այլ ոչ թե Մուհամեդ Ալին

Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը «ESPN»-ի եթերում չի համաձայնվել հաղորդավարների հետ, ովքեր պատմության լավագույն բռնցքամարտիկ են անվանել Մուհամեդ Ալիին:

«Ո՞ր չափանիշներով են գնահատում բռնցքամարտիկին: Եթե դիտարկենք սեփական իդեալների համար պայքարով, ապա լավագույնն Ալին է: Բայց եթե խոսում ենք ավելի քիչ հարվածներ ընդունելու և ռեկորդներ սահմանելու մասին, ուրեմն այդ դեպքում լավագույն Մեյվեզերն է:

Մոհամեդ Ալին լեգենդ է: Նա ինձ համար ճանապարհ է հարթել, որպեսզի ես հայտնվեմ այնտեղ, որտեղ հիմա եմ, բայց երբ խոսում ենք ռեկորդների ու ցուցանիշների մասին, շատերը մոռանում են, որ նա իր տիտղոսը պարտվել է մի բռնցքամարտիկի, ով մինչև այդ ընդամենը 7 մենամարտ էր անցկացրել: Հարգում եմ Ալիին, բայց ես կյանքիս 40 տարիները չեմ նվիրել այս մարզաձևին, որպեսզի հետո ասեմ, թե կա մեկ ուրիշն, ով ինձանից լավն է:

Բռնցքամարտի իմաստն այն է, որ հարվածներ կատարես և թույլ չտաս նույնը քո նկատմամբ: Ես սիրում եմ Ալիին, բայց կանգնել պարանների մոտ և վնասվածքներ ստանալն այդքան էլ տպավորիչ արարք չէ: Ես կարիերաս ավարտեցի 49-0 արդյունքով, առանց առողջական խնդիրների, իմ պայմաններով, բավականաչափ գումար վաստակած, որպեսզի երեխաներիս ուսման տամ և երիտասարդ բռնցքամարտիկներին գիտելիքներս փոխանցելու հնարավորություն ունենամ: Իմ կարիերայի գլխավոր իրադարձությունը Մենի Պակյաոյի նկատմամբ հաղթանակն էր: Այդ օրը 40 րոպեում 300 միլիոն դոլար վաստակեցի»,- հայտարարել է Մեյվեզերը:

Ալիի մասնակցությամբ մենամարտը, որի մասին հիշատակում է Մեյվեզերը, տեղի է ունեցել 1978 թվականին: Այդ ժամանակ աշխարհի չեմպիոնը պարտվել է մինչև այդ 7 հաղթանակ և 1 ոչ-ոքի գրանցած Լեոն Սփինկսին: Դրանից հետո տեղի է ունեցել ռևանշ, որում Ալին հաղթել է և վերադարձրել չեմպիոնական գոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում