Դեուլոֆեու. «Միլանն» Իտալիայի մեծագույն ակումբն է

«Միլանի» նորեկ Ժերար Դեուլոֆեուն հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում տեղափոխվել իտալական ակումբ: «Ռոսոներին» կատալոնացի ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջը վարձակալել է «Էվերթոնից»:

««Միլանն» Իտալիայի մեծագույն ակումբն է: «Ռոսոներին» բազմիցս հաղթել է Չեմպիոնների լիգան: Շատ ուրախ եմ, որ կարողացա միանալ այս թիմին: Վաղուց էի ձգտում դրան: Հուսով եմ՝ չորեքշաբթի օրը կկարողանամ մասնակցել «Յուվենտուսի» հետ մրցավեճին:

«Միլան» եմ եկել խաղալու համար: Ուրախ եմ, որ արժանացել եմ նման ակումբի հետաքրքրությանը: Պետք է ամեն ինչ անեմ ընձեռնված հնարավորությունից օգտվելու համար»,- Դեուլոֆեու խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում