Նադալ․ Հրաշալի է, որ Ֆեդերերը վերադարձել է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու և Ռոջեր Ֆեդերերի՝ վնասվածքից ապաքինումից հետո կորտ վերադառնալու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Թույլ տվեք վայելել այսօրվա հաղթանակը և կիսաեզրափակչի ուղեգրի նվաճումը։ Ինձ համար սա հիանալի իրադարձություն է և մրցաշրջանի լավ մեկնարկ։ Առջևում Գրիգոր Դիմտրովի հետ բարդ հանդիպումն է։ Ինչ վերաբերվում է երկրորդ՝ Ֆեդերեր-Վավրինկա կիսաեզրափակչին, դա հիանալի իրադարձություն է թենիսի սիրահարների համար։ Հրաշալի է, որ Ռոջերը վերադարձավ վնասվածքից հետո՝ չնայած ոմանք այլևս չէին հավատում նրան։ Նա վերադարձավ և կարող է կրկին «Մեծ Սաղավարտի» տիտղոս նվաճել։ Սա իսկապես հրաշալի է, քանի որ Ռոջերը լեգենդ է։

Ուրախ եմ նաև իմ վերադարձի համար։ Դիմիտրովն անհավանական տաղանդի տեր թենիսիստ է և մեծ պոտենցիալ ունի։ Ինձ համար բարդ խաղ է լինելու։ Հույս ունեմ՝ նրա համար նույնպես։ Եզրափակիչ դուրս գալու համար մեծ ջանքեր պետք է գործադրեմ,- Նադալի խոսքը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում