USD
EUR
RUB

Գրիգոր Մելիքսեթյան. Կիպրոս չենք գնում հանգստանալու համար

 

Հայաստանի հավաքականի թեկնածու և «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը երեկ մասնակցեց «Ալաշկերտի» հետ ընկերական հանդիպման (1:1) առաջին կեսին, որում իր դարպասն անառիկ պահեց: Խաղից հետո 30-ամյա ֆուտբոլիստը պատասխանեց Sport.Times.am-ի հարցերին։

-Ի՞նչ քաղեցիք խաղից:

-Այս տարվա առաջին խաղն էր: Եղանակային պայմաններն անբարենպաստ էին. ցուրտ էր: Ճիշտ է, Ավանի ակադեմիայի արհեստական խոտածածկը շատ լավն է, սակայն երեկ սառած էր և բարդացնում էր երկու թիմերի գործողությունները: Մեր խաղը նորմալ եմ գնահատում: Որոշ պահերի կարողանում էինք անել այն, ինչ մարզիչը մեզնից պահանջում է: Ինձ թվում է խաղից խաղ ավելի լավ կսկսենք հանդես գալ:

-«Գանձասարը» հավաք է անցկացնում Ավանի ակադեմիայում: Ի՞նչ նպատակներ ունեք և որքանո՞վ է հաջողվում դրանք իրագործել:

-Մարզումների վերսկսումից հետո երկու շաբաթ ֆիզիկական աշխատանքներ ենք կատարել են, ուստի այս հավաքն ավելի շատ տեխնիկա-տակտիկական է: Ֆունկցիոնալ պատրաստության աշխատանքները նույնպես քիչ չեն: Մեր երրորդ հավաքն արդեն ամբողջովին նվիրված կլինի տեխնիկական ու տակտիկական պատրաստությանը: Մեզ անհրաժեշտ ամեն ինչ անում ենք, որ մարտին վերսկսվող մրցաշրջանին պատրաստ լինենք:

-Թիմը շուտով մեկնելու է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այդ հավաքից սպասումներն ինչպիսի՞ն են:

-Մենք կոնկրետ նպատակով, կոնկրետ աշխատանք կատարելու համար ենք մեկնում Կիպրոս: Այնտեղ չենք գնում հանգստանալու: Կիպրոսում բնական խոտածածկով խաղադաշտեր, ինչպես նաև ստուգողական խաղեր անցկացնելու համար ավելի լավ մրցակիցներ կան: Մեր ուժերը փորձելու հնարավորություն կունենանք և կնախապատրաստվենք առաջիկա պաշտոնական խաղերին:

-Թիմում նոր դարպասապահ կա՝ մակեդոնացի Ֆիլիպ Իլիկը: Նրա խաղն ինչպիսի՞ տպավորություն է թողել և որքանո՞վ նրա ներկայությունը կազդի «Գանձասարի» դարպասապահների մրցակցության վրա:

-Ֆիլիպը լավ դարպասապահ է: «Գանձասարում» դարպասապահների մրցակցություն միշտ էլ եղել է: Ունենք ևս մեկ դարպասապահ՝ Գոռ Մարտիրոսյանը, ով նույնպես մրցակցության մեջ է: Դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Միշտ էլ եղել եմ այն տեսակետի կողմնակիցը, որ խաղա նա, ով այդ պահին ավելի լավ է պատրաստ:



-Մեկնարկային կազմում տեղը կորցնելու հնարավորությունն անհանգստացնո՞ւմ է:

-Միշտ անհանգստացրել է, և դա կապ չունի թիմում նոր դարպասապահի հետ: Դրա համար ամեն ինչ անում եմ, որ մարզումների ժամանակ ավելի լավ աշխատեմ և իմ խաղով ցույց տամ, որ կարող եմ օգուտ տալ թիմին:

-Թիմի մյուս նորեկների խաղից առաջին տպավորությունն ինչպիսի՞ն է:

-Դեռ երկու օր է՝ միացել են մեզ: Առաջին տպավորությունները վատը չեն: Հնարավոր է՝ արձակուրդից են նոր եկել և դեռ պատրաստ չեն, մարզված չեն, սակայն նաև հնարավոր է, որ հետագայում շատ օգտակար լինեն թիմին:

-Մրցաշրջանի երկրորդ կեսում Ձեր առջև ի՞նչ նպատակներ եք դրել։

-«Գանձասար-Կապանի» առաջնային նպատակը եվրագավաթներում հայտնվելն է, իսկ երկրորդը, որը նաև երազանք է, Հայաստանի չեմպիոն դառնալն է: Ինչ վերաբերվում է անձնական նպատակիս՝ լավ ելույթներով օգնել թիմին հասնել իր ձգտմանը, ինչպես նաև հայտնվել ազգային հավաքականում:

-Իսկ վիճակագրական տեսանկյունից «չոր» խաղեր անցկացնելը որքանո՞վ եք կարևորում:

-Ես պատրաստ եմ ամեն խաղում 4 գնդակ բաց թողնել, սակայն իմ թիմը 5 գոլ խփի և հաղթի: Ամենակարևորը հաղթելն է: Վիճակագրության վրա չեմ կենտրոնանում:


 Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan