«Շիրակի» նախկին կիսապաշտպանը նոր թիմ ունի

«Շիրակի» նախկին կիսապաշտպան Կոնստանտին Շուլցը կարիերան կշարունակի Լիտվայում:

23-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Ատլանտաս» ակումբի հետ, – հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:

Ուկրաինացի ֆուտբոլիստը հայկական ակումբ էր տեղափոխվել 2016 թվականի օգոստոսին: Այս տարվա հունվարին նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում