Australian Open. Եզրափակչում կմրցեն Ուիլյամս քույրերը (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի են ունեցել կանանց մրցաշարի կիսաեզրափակիչները:

Աշխարհի երկրորդ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը 6:2, 6:1 հաշվով ջախջախել է Մարյանա Լուչիչ Բարոնիին: Ամերիկուհին մրցակից 5 մատուցում է հաղթել, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել:

Եզրափակչում Սերենան կմրցի իր քրոջ՝ Վինուսի հետ: Ուիլյամս-ավագը կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տարել իր հայրենակից Կոկո Վանդևեգեի նկատմամբ: Առաջին սեթում Վանդևեգեն հաղթել է թայ-բրեյքում, սակայն երկրորդ ու երրորդ սեթերում Վինուսի առավելությունը շոշափելի է եղել: Գրանցվել է 6:7(3), 6:2, 6:3 հաշիվը:

Եզրափակիչը կկայանա հունվարի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում