Australian Open. Նադալը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
27/01/2017 17:54
Նմանատիպ
Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում իսպանացի Ռաֆայել Նադալը դժվարին պայքարում 6:3, 5:7, 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ 4 ժամ, 56 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալը վաստակեց 45 ակտիվ միավոր, թույլ տվեց 43 ոչ պարտադիր սխալ, իսկ Դիմիտրովի ակտիվում գրանցվեց 20 էյս։
«Մեծ Սաղավարտի» տիտղոսի համար Ռաֆայել Նադալը մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ, եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 29-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում