Ընկերական հանդիպում. «Գանձասար-Կապան» - «Շիրակ» խաղում 4 գոլ է խփվել

«Գանձասար-Կապանը» և «Շիրակը» մրցաշրջանի երկրորդ կեսի նախապատրաստության շրջանակում ընկերական խաղ են անցկացրել:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Առաջին կեսից հետո հաշիվը եղել է 1:0՝ հօգուտ սյունիքցիների: Կապանցիները երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն գյումրեցիները երկու դեպքում էլ պատասխան գոլ են խփել:
Երկու ակումբների մամուլի ծառայություններից տեղեկանում ենք, որ «Գանձասարի» կազմում աչքի են ընկել Գեղամ Հարությունյան ու Կլաուդիո Մարինին, իսկ «Շիրակից» դուբլ է ձևակերպել իուվարցի Մուսա Բակայոկոն: