Ֆորմուլա-1-ի թիմը դադարեցրել է ելույթները

Ֆորմուլա-1-ի «Մանոր» թիմը չի կարողացել ֆինանսական աջակցություն գտնել և պաշտոնապես դադարեցնելու է ելույթները։

Ֆինանսական խնդիրների պատճառով բրիտանական թիմը փոխանցվել էր արտաքին ղեկավարության, սակայն նոր մենեջերներին չի հաջողվել ներդրողներ գտնել: Բանակցություններ ընթացել են, բայց վերջնական համաձայնություն այդպես էլ չի եղել։

Նախորդ մրցաշրջանում «Մանորը» ներկայացնում էին ավտորարշավորդներ Պասկալ Վերլեյնը և Ռիո Հարյանտոն:

Այսպիսով, Ֆորմուլա-1-ի 2017 թվականի առաջնությանը մասնակցելու են ընդամենը 10 թիմեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում