«Բանանցը» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն պարտվել է ռուսական թիմին (տեսանյութ)

Ռուսաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցն» առաջին ստուգողական խաղն է անցկացրել:

Արթուր Ոսկանյանի թիմը մրցել է Նովորոսիսկի «Չերնոմորեցի» հետ և պարտվել 1:3 հաշվով,- հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Հաշիվն առաջին կեսում բացել է Էմիլ Եղիազարյանը, ով օգտվել է մրցակցի կիսադաշտում իր թիմակիցների ձերնարկած գնդակի խլումից: Երկրորդ կեսում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներևկայացնող թիմը երեք անգամ գրավել է երևանցիների դարպասը և հաղթանակ տոնել: Հավաքի երկրորդ խաղում «Բանանցը» կմրցի «Տամբովի» հետ:

Եղիազարյանի գոլի տեսանյութը

Հետևեք մեզ նաև Telegram-ում