«Ալաշկերտն» ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի հավաքականի հետ

Հունվարի 31-ին կմեկնարկի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի»  անթալյան ուսումնամարզական հավաքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անթալիայում Արամ Ոսկանյանի թիմը չորս ստուգողական հանդիպում կանցկացնի: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ փոփոխություն է տեղի ունեցել ստուգողական խաղերի ցանկում. փետրվարի 9-ին «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ոչ թե ղազախական «Ատիրաուն», այլ Ուզբեկստանի ազգային հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում