«Գանձասար-Կապանի» նորեկը (տեսանյութ)

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Գանձասար-Կապանը» 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել մակեդոնացի 20-ամյա դարպասապահ Ֆիլիպ Իլիկի հետ:

193 սմ հասակ ունեցող դարպասապահը Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի թեկնածու է։ Իլիկը Սյունիքը ներկայացնող թիմ է տեղափոխվել Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Սկոպյեի «Մետալուրգից», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 16 հանդիպում։

«Գանձասարի» մամուլի ծառայությունը պատրաստել է տեսանյութ, որի շնորհիվ կարող եք ծանոթանալ թիմի նորեկի խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում