Արթուր Ոսկանյան. Այս երկու շաբաթը ֆուտբոլիստների համար ծանր է լինելու

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Նովոռոսիսյկի «Չերնոմորեցի» հետ հանդիպումից հետո երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ կիսվել է իր տպավորություններով.

-Խաղակեսերից յուրաքանչյուրում խաղացին տարբեր կազմեր: Խառը կազմեր էին և ցանկանում էինք, որ բոլորն էլ խաղաժամանակ ստանան: Տարբեր դիրքերում եղան փորձարկումներ: Ամեն դեպքում ընդհանուր խաղը տակտիկական և ֆիզիակական առումով թիմը լավ անցկացրեց: Մի քիչ անհանգստացրեցին ստանդարտները, որոնց ժամանակ ուշադրություն պակաս կար և կարելի է ասել, որ հենց դրա հետևանքով էլ պարտվեցինք: Բայց ընդհանուր խաղից գոհ եմ, երևում է խաղային ձեռագիրը, ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն: Պետք է աշխատենք ստանդարտների վրա: Ավելի լավ է, որ հիմա եղան այդ սխալները, որպեսզի է շտկենք դրանք:

-Առաջին կեսում «Բանանցը» հաղթեց, սակայն երկրորդում երեք գոլ բաց թողեց: Որքանո՞վ են գրանցված գոլերը համապատասխանում նրան, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում:

-Չէի ասի, որ համապատասխանում է: Մեր պաշտպանությունը երկու խաղակեսում էլ լավ խաղ ցուցադրեց: Երկրորդ կեսում ավելի լավ էինք վերահսկում գնդակը, ավելի լավ էին ստացվում գրոհները, սակայն ստանդարտների ժամանակ խնդիր եղավ պաշտպանությունում: Ես կասեի, որ երկրորդ խաղակեսը մեզ մոտ ավելի լավ ստացվեց, առաջին կեսում ավելի կոմպակտ էինք և ավելի մեծ էր ուշադրությունը: Երկրորդ կեսում ուշադրության խնդիր կար, սակայն հարձակման գծում ավելի սուր էինք գործում:

-Այս ժամանահատվածի համար ինչպիսի՞ն է թիմի վիճակը:

-Կարծում եմ, որ նորմալ է: Այսպես էլ սպասվում էր, քանի որ այս երկու շաբաթը ծանր է լինելու ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ արդեն ունեցել էինք ծանր մարզումներ և դա պետք է երևար այս խաղի ժամանակ և ընդհանուր առմամբ լավ խաղաց թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում