Ե՞րբ էր վերջին անգամ «Ինտերը» 9 անընդմեջ հաղթանակ տարել

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության է մատնել «Պեսկարային»:

Այդ հաղթանակը բոլոր մրցաշարերում «ներաձուրիի» համար դարձել է անընդմեջ 9-րդը: «Opta»-ն հայտնում է, որ վերջին անգամ միլանցիները 9 անընդմեջ հաղթանակ տոնել են 2012 թվականի նոյեմբերին: Այդ շարքն ընդհատվել էր 10 հաղթանակներից հետո:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում Ստեֆանո Պիոլիի թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և երրորդ տեղում ընթացող «Նապոլիին» զիջում է 2 միավորով, սակայն «աձուրին» մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնությունում «Ինտերի» հաղթարշավը կազմում է 7 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում