«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս պարտվեց «Սամպդորիային»։

«Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Բրունո Պերեսը։ Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը Դենիս Պրատի ջանքերով վերականգնեցին հաշվի հավասարությունը։ 66-րդ րոպեին Էդին Ջեկոն խփեց «գայլերի» երկրորդ գոլը, սակայն ընդամենը 5 րոպե անց Պատրիկ Շիկը հաշիվը դարձրեց 2։2, իսկ 73-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաղթական գոլ խփեց Լուիս Մուիրելը։

Այս հանդիպումից հետո «Սամպդորիան» ունի 27 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» մնաց 47 միավորով երկրորդ տեղում։ Հռոմեական թիմն առաջատար «Յուվենտուսին», որ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել, զիջում է 4 միավորով։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սամպդորիա» – «Ռոմա»՝ 3։2
Գոլերը՝ Պրատ 21՛, Շիկ 71, Մուիրել 73՛՛ – Պերես 5՛, Ջեկո 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում